Friday, 03 07 2026
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե

Թե ինչ եղավ հինգ տարի անց

Եթե հիշում եք` 2008 թվականին իր նախընտրական ծրագրում ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը խոստանում էր, որ իր ընտրվելու դեպքում մինչև 2013 թվականը Հայաստանի «յուրաքանչյուր երիտասարդ ընտանիք կունենա բնակարան և մեքենա գնելու հնարավորություն»: Իսկ երեկ ԱԺ-ն քննարկում էր կառավարության առաջարկը նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու մասին: Ըստ այդմ` 2013 թվականին նվազագույն աշխատավարձը կդառնա 35 հազար դրամ: Երեկ այս հարցի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՀՀԿ ներկայացուցիչ, սոցապ նախարար Արտեմ Ասատրյանի հետ:

– Պարոն նախարար, նվազագույն աշխատավարձի բարձրացումը 2500 դրամով կարո՞ղ է որևէ կերպ արդարացված լինել, և հանրությունը կարո՞ղ է հավատալ Հանրապետականի խոստումներին:

– Կարծում եմ` միանշանակ պիտի հավատա հանրությունը, որովհետև եթե նախընտրական տարում լիներ հնարավորություն, ապա կառավարությունը, Հանրապետական կուսակցությունը` որպես իշխող ուժ, կբարձրացներ շատ ավելի, բնականաբար: Իսկ եթե բարձրացրեց այնքան, որքան որ այսօր ներկայացվեց, ուրեմն դա այսօրվա հնարավորությունն է:

– Իսկ մեր ժողովուրդը որքա՞ն պիտի սպասի, Ձեր կարծիքով:

– Ես չեմ կարծում, որ սպասելու խնդիր կա: Յուրաքանչյուրս մեր տեղում պիտի մեր աշխատանքներն անենք ու անենք հնարավորինս արդյունավետ, որ կարողանանք ստեղծենք ավելի շատ արդյունք, որ այդ արդյունքը բաշխվի մեր քաղաքացիներին: Ի վերջո, սոցիալական ոլորտը դա ստեղծված արդյունքի բաշխումն է: Արդարացի բաշխումը շատ կարևոր է, հասցեական բաշխումը շատ կարևոր է: Դրա համար կան սոցիալական ծրագրեր, որոնց հասցեականությունը մենք փորձում ենք գնալով ավելացնել, որ այն սուղ միջոցները, որոնք այսօր հատկացվում են սոցիալական պաշտպանության ոլորտին, հնարավորինս թիրախավորված և հստակ ուղղորդված լինեն առաջին հերթին սոցիալապես խոցելի խավերին: Ի վերջո, սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվող միջոցները ստեղծված արդյունքն են, և եթե կարողանում ենք ավելի շատ արդյունք ստեղծել, բնականաբար կարողանում ենք ավելի շատ բաշխել:

– ԱԺ-ում քաղաքական ուժերի հայտարարություններից պարզ դարձավ, որ քաղաքական ուժերը դեմ են քվեարկելու այս օրինագծին: Այսպիսով, 35 հազար դրամի պատասխանատվությունն ընկնում է Հանրապետականի վրա, կարո՞ղ է այդ բեռը կրել Հանրապետականը:

– Հանրապետականը պատասխանատու ուժ է, և կարծում եմ, որ և՛ պատասխանատվությունը, և՛ այն լուծումները, որ այսօր տրվում են, այո՛, առաջին հերթին իշխանություններինն է:

– Հայտարարություններ կան, որ հնարավոր է գազի գնի բարձրացում լինի: Այդ պարագայում չե՞ք կարծում, որ հնարավոր է սոցիալական սրում ու սոցիալական բունտ լինի, եթե այսօր նման ծիծաղելի թվով է բարձրանում աշխատավարձը:

– Եթե դուք հիշում եք` սրանից երկու տարի առաջ սոցիալապես անապահով խավերի համար կառավարությունն իրականացրեց համապատասխան ծրագիր, որ բարձրացվեցին նպաստների չափերը տվյալ գումարը փոխհատուցելով, և մինչև այսօր էլ սոցիալապես անապահով ընտանիքները 132 դրամի փոխարեն մեկ խորանարդ մետր գազի դիմաց վճարում են 100 դրամ, մնացած գումարը փոխհատուցում է կառավարությունը:

– Սակայն, եթե գազի գինն ավելանա, անգամ անապահովները պիտի ավելի վճարեն, 2500 դրամը չի կարող փոխհատուցել այդ բարձրացումը:

– Երբ որ կավելանա, էն ժամանակ կքննարկենք այդ խնդիրները: Այս պահին դեռևս կոնկրետ որևէ բան չկա:

– Պարոն Ասատրյան, Ձեր համակարգում վերջերս փոփոխություններ կատարվեցին, մարդիկ ազատվեցին աշխատանքից, հիմա ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը: Արդյոք իրավիճակը, որ սուր քննադատվեց վարչապետի և նախագահի կողմից, այսօր ինչ-որ կերպ շտկվե՞լ է, երբ այդ մարդիկ չկան:

– Իրավիճակն աշխատանքային է: Աշխատանքները մի օրում չեն վերջանում, մի օրում չեն սկսվում: Աշխատանքները շարունակվում են: Կարծում եմ` յուրաքանչյուր օր մեկ խնդիր լուծելով առաջ ենք գնում:

– Խնդիրը լուծելը տվյալ պարագայում մարդկանց հանե՞լն էր:

– Մարդկանց հանելը երբևէ ինքնանպատակ չի եղել և չի լինելու: Յուրաքանչյուր պաշտոնատար անձ իրականացնում է կամ պիտի իրականացնի իր պաշտոնական պարտականությունները և եթե թերանում է, ավելին՝ իր պարտականությունները լավ չի կատարում, ուրեմն կան համապատասխան միջոցներ: Դրանցից մեկն էլ աշխատանքից ազատելն է, ինչը որ տեղի է ունենում:

– Դուք նախկինում փոխնախարար եք եղել: Կոնկրետ Ձեր պատասխանատվությունը չե՞ք զգում այդ թերացումների մեջ և որքա՞նն է Ձեր մասնաբաժինը:

– Յուրաքանչյուր պաշտոնատար անձ ունի իր մասնաբաժինը, և յուրաքանչյուր պաշտոնատար անձի պատասխանատվության չափը որոշում է իր ղեկավարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում