ԱՄՆ կառավարությունը Bank of America-ի դեմ հայց է ներկայացրել` պահանջելով հիփոթեքային վարկերի հետ կապված խարդախությունների դիմաց 1 միլիարդ դոլարի չափով փոխհատուցում վճարել։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն»–ը:
Bank of America-ն իր մեծությամբ ԱՄՆ–ի երկրորդ բանկն է:
Բանկին է պատկանում Countrywide հիպոթեքային ընկերությունը, որը մեղադրվում է 1000 ֆինանսապես չապահովված կամ, այսպես կոչված, «թունավոր» հիպոթեքային վարկերը խոշոր հիպոթեքային Fannie Mae և Freddie Maс գործակալությանը վաճառելու մեջ:
Ինչպես ենթադրում են, Countrywide–ը բազմաթիվ հիպոթեքային վարկեր է տրամադրել առանց վարկառուների վճարունակության անհրաժեշտ ստուգումների, ապա Fannie Mae և Freddie Maс–ին ներկայացրել է այդ վարկերի մասին կեղծ տեղեկություններ:
Ինչպես հայտարարել է դաշնային դատախազ Փրիթ Բխարարան, Bank of America-ի կողմից «թունավոր» վարկեր ձևակերպելու արդյունքում ստիպված են եղել վճարել հարկատուները։










































