Վրաստանի վարչապետի թեկնածու Բիձիա Իվանիշվիլին կարծում է, որ եկեղեցին պետք է պետությունից անջատ լինի: Ինչպես այսօր լրագրողներին հայտարարել է Իվանիշվիլին, պետությունը կարող է օգնել եկեղեցուն ոչ այնպես, ինչպես դա արվել է մինչ օրս։ Այս մասին հաղորդում է apsny.ge-ն:
«Եթե անհրաժեշտ է, ապա իշխանությունը պետք է օգնի եկեղեցուն, և դա նորմալ գործընթաց է, սակայն Սինոդն ինքը պետք է որոշի ինչպես և որտեղ օգտագործի այդ օգնությունը: Եկեղեցին պետք է պետությունից առանձին լինի, և մենք հավատարիմ կմնանք դրան»,-
հայտարարել է Իվանիշվիլին և նշել, որ դեռ դժվարանում է հստակ ասել, թե արդյո՞ք նոր կառավարությունը եկեղեցուն գումար կտրամադրի։








































