Հյուսիսային Կորեան շարունակում է միջուկային փորձարկումների նախապատրաստումը։ Չորեքշաբթի օրը լրագրողներին այս մասին հայտնել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Քիմ Քվան Չժինը:
«Իրականում Հյուսիսային Կորեան բավականին երկար ժամանակ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում: Եվ երբ գոյություն ունեցող որոշումը քաղաքական մակարդակում կընդունվի, միջուկային երրորդ փորձարկումը տեղի կունենա»,-ասել է նա՝ իր ամերիկացի կոլեգա Լեոն Պանետտայի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: