Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Վանո Մերաբիշվիլին, մեկնաբանելով Վրաստանի ֆինանսների նախարարի թեկնածու Նոդար Խադուրիի հայտարարությունն այն մասին, որ գանձարանում ընդամենը 200 միլիոն լարի կա, հայտարարել է, որ հոկտեմբերի մեկի դրությամբ գանձարանում երկու միլիարդ լարի է եղել:
«Հոկտեմբերի մեկի տվյալներով, իսկ դրանից հետո որևէ լուրջ փոփոխություն չի եղել, պետական տարբեր հաշիվների վրա եղել է ավելի քան երկու միլիարդ լարի: Մինչև քաղաքականություն մտնելը ես աշխատել եմ Տեխնիկական համալսարանում և հիանալի գիտեմ, որ շատ քաղաքական գործիչներ կարող են ստել, սակայն թվերը երբեք չեն խաբում»,- հայտարարել է Մերաբիշվիլին և լրագրողներին պատմել պետական հաշիվների և դրանց վրա եղած գումարների մասին:







































