64 տարին ամենահարմար տարիքն է գլխավորը հասկանալու համար: Ալ Պաչինոն, ով հիմա 72 տարեկան է, կխաղա 64-ամյա ռոք-աստղի դերը, որը կյանքի մասին է մտածում:
«Պատկերացրու» կոչվող ֆիլմը ծերացած ռոք-աստղի մասին է, որը, չնայած դեռ սեր ու համբավ է վայելում, բայց արդեն բարոյապես և հոգեպես վատ վիճակում է, ինչը նրան չի խանգարում ժամանակ անցկացնել իրենից բավականին փոքր աղջկա հետ:
Իր տարեդարձի օրը նա հայտնաբերում է Ջոն Լենոնին այդպես էլ չուղարկված իր 45 տարվա նամակը: Նամակի հիմնականում ասվում էր, որ այս կյանքում ամենակարևորը սերն է: Դա փոխում է ծեր ռոքերի կյանքը: Նա որոշում է հարթել հարաբերությունները 40-ամյա որդու հետ և սկսում է ընկերություն անել հյուրանոցի 45-ամյա տիրուհու հետ:
Նշենք, որ տղայի դերում հանդես է գալիս Ջերեմի Ռեները, իսկ հյուրանոցի տիրուհու դերում՝ Ջուլիանա Մուրը:
Մտավախություն կա, որ այս ֆիլմն ուղղված է որոշակի հասակի լսարանին, այսինքն նրանց, ում 40-ն անց է:
Հավելենք նաև, որ ֆիլմի ռեժիսորը Դեն Ֆոգելմանն է: Ֆիլմի սցենարը վաճառվել է Warner Bros-ին 3 մլն դոլարով: Ֆիլմի նկարահանումները սկսվելու են եկող տարվա ապրիլին:









































