Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս Իրանը սկսելու է արտադրել օդային բարձիկով սեփական նավեր: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին:
Օդային բարձիկով նավերը (ACV) այն նավերն են, որոնք ունակ են արագորեն տեղաշարժվել գետնի վրա, ջրում, ցեխի մեջ կամ սառույցի վրա: Դրանք դասվում են հիբրիդային նավերի շարքին: Վերջին տարիներին Իրանը մեծ հաջողություններ է գրանցել սեփական պաշտպանական ոլորտում:







































