Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը իր հարցն ուղղեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ ճի՞շտ է, որ ռուսական գազի դիմաց ՀՀ-ն վճարում է 240 դոլար` 1000 խմ-ի դիմաց, սակայն այդ մասին չի հրապարակվում` նախագահական ընտրություններից առաջ ցնցումներից խուսափելու համար, կամ էլ ուզում են բեռը թողնել մյուս նախագահի վրա, իսկ հրապարակային 180 դոլարի հետ տարբերությունը փոխհատուցվելու է բաժնեմասի վաճառքից նախատեսված 20 մլրդ դրամով:
Զուրաբյանին պատասխանեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մարտիրոսյանը, ով նշեց, որ տևական ժամանակ է, ինչ «Գազպրոմ»-ի հետ բանակցություններ են ընթանում, դրանք դեռ շարունակվում են, և որևէ բան հայտարարելը ճիշտ չի լինի, քանի դեռ դրանք չեն ավարտվել.
«Ավարտվելուն պես` տեղյակ կպահենք: Չեմ կարծում, թե նախագահական ընտրությունների հետ կապ ունի: Բանակցությունները ընթանում են գաղտնի, որովհետև ՌԴ-ն ԱՊՀ մյուս պետությունների հետ նույնպես համագործակցում է, և ցանկալի չէ, որ նախապես հայտարարվի»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































