Չեմպիոնների Լիգայի գործող չեմպիոնի նկատմամբ «Շախտյոր»-ի հաղթանակից հետո բուքմեյքերային գրասենյակների աշխատակիցները զգալի փոփոխությունների են ենթարկել Եվրոպայի ակումբային առաջնությանը ուկրաինական ակումբի առաջընթացի գործակիցները: Bwin-ում, օրինակ, Չեմպիոնների Լիգայում հաղթանակ տանելու գործակիցը նվազել է մինչև 28-ի, իսկ մրցաշարից առաջ այն գնահատվում էր 200 գործակցով:
«Չելսի»-ի խմբից դուրս գալը գնահատվում է 1.30 գործակցով, «Յուվենթուս»-ի` 1.65-ով, «Նորդշելանդ»-ի` 100 գործակցով:
Սկսվել է «Չելսի»-ի պատասխան հանդիպման համար խաղադրույքների ընդունումը: Ռոբերտո Դի Մատեոյի սաների հաղթանակը գնահատվում է 1.75 գործակցով, իսկ «Շախտյոր»-ի հաղթանակը` 4.40: Ոչ-ոքին գնահատվում է 3.50 գործակցով:
«Չելսի»-«Շախտյոր» պատասխան հանդիպումը կկայանա նոյեմբերի 7-ին` Լոնդոնում:






































