Հորդանանի իշխանությունները երկու օրում ձերբակալել են 7 սիրիացիների, որոնք կասկածվում են լրտեսության մեջ:
«Ձերբակալվածների մոտից առգրավվել է 35 սարք, որոնք ուղղակիորեն միացված են եղել արբանյակների, 3 համակարգչի և հեռադիտակի»,- ասվում է երկրի հատուկ ծառայությունների կոմյունիկեում, որը մեջբերում է Rosbalt գործակալությունը:
Սիրիացիներից մեկը ձերբակալվել է Իրբիդում՝ Ամանից 80 կմ հյուսիս, մյուսները հենց մայրաքաղաքում:







































