Ռիդինգի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ շամպայնն օգտակար է սրտի համար, նվազեցնում է Ալցգեյմերի հիվանդության ռիսկը, իջեցնում է խոլեստերինի մակարդակը, կանխարգելում է ինսուլտը:
Ամենաշատ հակաօքսիդանտ պարունակվում է վարդագույն շամպայնի մեջ:
Բժիշկների մշակած նոր դիետան առաջարկում է պարբերաբար օգտագործել 1-2 չափաբաժին շամպայն: Խմիչքի մեկ գավաթը պարունակում է ընդամենը 91 կալորիա։
Դիետոլոգ Էլիզաբեթ Վեյշզելբաումը զգուշացնում է, որ կանայք չպետք է օրական 2 փոքր գավաթից ավել շամպայն խմեն:







































