Thursday, 04 06 2026
20:10
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
20:10
Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի
20:09
Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին
ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ
19:30
Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

«Ազատ դեմոկրատները» Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը պաշտպանելու հարցը փակված չի համարում

Այսօր Ազգային ժողովի հերթական քառօրյայի նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն այլևս իրենց խմբակցության անդամ չէ: Վերջինս իր հերթին հայտարարեց, թե ինքը և իր գործընկեր Ալեքսանդր Արզումանյանը այսուհետ թեև ֆորմալ առումով մնալու են խմբակցությունում, բայց ներկայացնելու են «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Նա նաև հայտարարեց` խմբակցության նիստում առաջարկել է, որ խմբակցությունը, Ռուբեն Հակոբյանի փոխարեն, ղեկավարի Զարուհի Փոստանջյանը: Այս հարցերի հետ կապված զրուցեցինք Խ. Քոքոբելյանի հետ:

– Պարոն Քոքոբելյան, ի վերջո` ո՞րն է «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների ապահարզանի իրական պատճառը:

– Նախ` ապահարզան բառն այս դեպքում իմ բառապաշարում չկա: ԱԺ դահլիճում շատ հստակ հայտարարեցի, որ ես և պարոն Արզումանյանը ֆորմալ առումով կմնանք «Ժառանգություն» խմբակցության մեջ, բայց կներկայացնենք «Ազատ դեմոկրատները»: Իհարկե, ի սկզբանե ենք այդ խմբակցությունում ներկայացրել «Ազատ դեմոկրատներին»: «Ժառանգություն» խմբակցությունը, ինչպես գիտեք, ձևավորվել է «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների և հասարակության կողմից այդքան չարչրկված հանրային սեկտորի կողմից: Նախընտրական շրջանում խոսակցություն կար, որ մենք որպես միասնական թիմ, նաև` որպես դաշինք ենք հանդես գալիս: Միայն ընտրություններին նախորդող վերջին օրերին զուտ քաղաքական նկատառումներով և տակտիկական առումով որոշեցինք միասնական ցուցակով հանդես գալ: Մենք կուսակցության կողմից մեր բոլոր ջանքերը գործադրեցինք, որ դաշինքը պառակտման չգնա: Իսկ թե որ խմբին է դա ձեռնտու` ես չեմ ուզում այդ հարցին պատասխանել: Միայն կասեմ, որ մենք մեր գործունեությունը խիստ քաղաքական հարթության մեջ ենք տեսնելու: Սա զուտ անձնական խնդիր չէ, որքան էլ որոշ ընկերներ ցանկանան այդպես ներկայացնել:

– Ամեն դեպքում` ո՞րն է այդ պառակտման կոնկրետ պատճառը:

– Պատճառների մասին ես առայժմ չեմ խոսի: Մենք պարտավոր ենք այդ մասին տեղեկացնել հանրությանը, բայց այս պահին դեպքերից առաջ չեմ ընկնի:

– Իսկ ինչո՞ւ եք առաջարկում, որ Ռ. Հակոբյանի փոխարեն խմբակցությունը ղեկավարի Զարուհի Փոստանջյանը:

– Հենց առաջին օրը` մեր խմբակցության նիստին, առաջարկել եմ, որ Զ. Փոստանջյանը ներկայացնի խմբակցությունը, բայց իմ առաջարկությունը չընդունվեց: Ռ. Հակոբյանի հետ անձնական որևէ խնդիր չունեմ, պարզապես իմ պատկերացմամբ` մեր խմբակցությունն այս պահի դրությամբ ավելի լավ կարող էր ղեկավարել Զ. Փոստանջյանը: Եթե Ր. Հովհաննիսյանը գար ԱԺ, տրամաբանական կլիներ, որ նա ղեկավարեր խմբակցությունը:

– Տրամաբանակա՞ն է, որ խորհրդարան անցած կուսակցության ղեկավարը չլինի իր խմբակցության կողքին:

– Ի սկզբանե մենք դեմ ենք եղել, որ Ր. Հովհաննիսյանը հրաժարվի մանդատից, կարծում եմ` այս փուլում դրա մասին խոսելն արդեն ուշացած է:

– Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Դուք նախնական պայմանավորվածություն եք ունեցել, թե ընտրություններից հետո երկուսով վայր կդնեք մանդատը: Ի վերջո` նման խոսակցություն եղե՞լ է:

– Ես այդ հարցի պատասխանը տվել եմ և հստակ ասում եմ, որ երբևիցե նման պայմանավորվածություն չի եղել, որ ես պետք է հրաժարվեմ մանդատից:

– Հնարավո՞ր է, որ «Ժառանգության» հետ այս պառակտումից հետո ՀԱԿ-ի հետ ավելի սերտորեն համագործակցեք:

– Ընդդիմադիր դաշտի որևէ ներկայացուցչի հետ անձնային խնդիր չենք ունեցել: Մենք հանրության առջև քաղաքական պարտավորություն ունենք և հայտ ենք ներկայացրել ընդդիմադիր դաշտում: Կարծում եմ` ցանկացած մարդ ինչ մեսիջներով եկել է քաղաքական դաշտ, պարտավոր է իր մեսիջներին տեր կանգնել:

– Նախագահական ընտրություններից առաջ կարծես թե արևմտյան կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերը առանձնանում են: Հնարավո՞ր է, որ նման դաշինքում լինեք:

– Իմ պատկերացումներն ու ընկալումները թույլ են տալիս հասկանալ, որ այսօր Հայաստանում` հատկապես լրագրողների որոշ շերտի, նույնիսկ քաղաքական գործիչների կողմից արևմտյան բլոկ կամ արժեհամակարգ արտահայտությունները շատ արհեստականորեն են շրջանառվում: Մենք բազմիցս առիթ ունեցել ենք հայտարարելու, որ ՀՀ ցանկացած քաղաքացի պարտավոր է իր գործողություններն ու գործունեությունը համապատասխանեցնել միայն ՀՀ շահերին: Թե դա որքանով համատեղելի կլինի այդ երկրների կամ գերտերությունների իրականացվող քաղաքականությանը` այլ խնդիր է: Ես միայն կարող եմ ասել, որ որպես «Ազատ դեմոկրատներ»-ի նախագահ և անդամ, որտեղ որոշումները կոլեգիալ սկզբունքով են ձևավորվում, միշտ քաղաքական գործունեության հիմքում ունեցել ենք մի խնդիր` առաջնորդվել հանուն ՀՀ շահերի և հասարակությանը այսօր հուզող խնդիրների:

– Իսկ այս միջադեպից հետո նախագահական ընտրություններին կսատարե՞ք Ր. Հովհաննիսյանին, եթե նա առաջադրվի:

– Այս պահի դրությամբ նման հարցադրում պարզապես չարժե անել: Կա մի խնդիր` եթե Ր. Հովհաննիսյանը իր լայն նախընտրական ծրագրում մեր պատկերացրած` մինչև այս պահը բոլոր ծրագրային պայմանավորվածությունները վեր հանի, որը մեզ հոգեհարազատ կլինի, ես այդ հարցը մեր կուսակցության վարչության նիստում քննարկելու որևէ անձնական խնդիր չեմ տեսնում:

– Հակառակ դեպքում ա՞յլ ընդդիմադիր թեկնածուի կպաշտպանեք:

– Քաղաքական դեպքերի զարգացումները ցույց կտան նաև մեր գործողությունների ընթացքը: Այսօր ՀՀ-ում այնպիսի ժամանակաշրջան է, որ բոլոր քաղաքական գործընթացները կապված են նախագահի ընտրություններին նախորդող զարգացումների հետ: Ակնհայտ է, որ մենք բացառապես ընդդիմադիր դաշտում միասնական թեկնածու ունենալու կողմնակիցն ենք: Ես առիթ ունեցել եմ ասելու, որ միասնական թեկնածու չի նշանակում, թե 18 կամ 26 քաղաքական ուժեր նրան կպաշտպանեն: Կարող են 2-3 քաղաքական ուժեր պաշտպանել, բայց հասարակության կողմից նա ընկալվի այն թեկնածուն, որը կկարողանա ներկայացնել սոցիալական բոլոր խավերի շահերը…

Ստեղծվել է մի իրավիճակ, որ շատ գործիչներ, նույնիսկ իմ ընկերները հայտարարում են, որ այսօր Հայաստանում չկա ընդդիմություն: Ես այդ կարծիքին չեմ: Իմ կարծիքով` այսօր ՀՀ-ում ընդդիմությունը դեռևս չի կարողացել դառնալ այն գործոնը, որ ընտրությունների միջոցով իշխանափոխություն պարտադրի: Եվ մենք` որպես քաղաքական ուժ, և ես` որպես քաղաքական գործիչ ու ՀՀ քաղաքացի, իմ ողջ գործունեությունը, ունակություններն ուղղելու եմ ի շահ հասարակության մեջ ձևավորված այն պահանջարկի, որ ՀՀ-ում ընտրությունների միջոցով տեղի ունենա իշխանափոխություն, ընտրությունների արդյունքում այնպիսի ուժ գա իշխանության, որը, իմ պատկերացմամբ, կկարողանա ներկայացնել հասարակության լայն շերտերի շահերը և հետամուտ կլինի Հայաստանում գոյություն ունեցող խնդիրների լուծմանը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում