Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանցի սահմանապահներն Աֆղանստանի հետ սահմանին ձերբակալել են պոտենցիալ ահաբեկիչ-ինքնասպանի: Այս մասին հայտարարել է Իրանի սահմանապահ զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Հոսեին Զուլֆուգարին:
Վերջինիս խոսքերով՝ ահաբեկիչը կապված է եղել ահաբեկչական «Ջունդալլահ» կազմակերպության մասնաճյուղի հետ, որն ունի Իրանում իրականացրած հանցագործությունների մեծ ցուցակ: Գեներալը հավելել է, թե ահաբեկչի հարցաքննումից պարզվել է, որ իրանա-աֆղանական սահմանի հատումից հետո ահաբեկիչը մտադիր է եղել մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացնել Իրանի տարածքում:









































