ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զանգահարել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիին և դատապարտել ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ հետախուզության ծառայության ղեկավար Վիսամ Ալ-Հասանը:
Զրույցի ընթացքում Քլինթոնը և Միքաթին պայմանավորվել են, որ ԱՄՆ-ը կօգնի հետաքննել այդ գործը:
Բացի այդ, Քլինթոնը հաստատել է Լիբանանի անկախությունն ու անվտանգությունը պաշտպանելու հարցում ԱՄՆ-ի օգնելու պատրաստակամությունը: Պետքարտուղարը կոչ է արել բոլոր նախարարներին միավորվել՝ երկրում նոր բռնություններ թույլ չտալու համար:
Թաղման արարողության ժամանակ նախկին վարչապետ Ֆուադ Սինյորան պահանջել է կառավարության ղեկավարին հեռանալ աշխատանքից: Դրանից հետո ցուցարարները փորձել են ներթափանցել կառավարական շենք, սակայն անվտանգության ուժերը թույլ չեն տվել:
Սաադ Հարիրին, ընդդիմության առաջնորդներից մեկ, կոչ է արել իր կողմնակիցներին դադարեցնել բռնությունը:







































