«Նոր կառավարության առաջնային և սկզբունքային հարցերից մեկը լինելու է պայքարը կոռուպցիայի և քրեական տարրերի դեմ»,- հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարարի թեկնածու Իրակլի Գարիբաշվիլին, ով ներկա է եղել նորընտիր խորհրդարանի առաջին նիստին` հյուրի կարգավիճակով:
«Մենք թույլ չենք տա, որ կոռուպցիան վերադառնա և կոռուպցիոն համակարգերը վերականգնվեն, դա բացառվում է: Դա մեր կողմից սկզբունքային դիրքորոշում է»,- հայտարարել է Գարիբաշվիլին:
Նա ընդգծել է, որ «քրեական տարրերի դեմ պայքարն ավելի է ուժեղացվելու»:







































