Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբյուսը Europe-1 ռադիոկայանին տված հարցազրույցում այսօր հայտարարել է, որ տեղեկատվական աղբյուրների (որոնց անունները նա չի նշել) տվյալների համաձայն` Իրանը «հավաքել է անհրաժեշտ ցենտրիֆուգների շարքը» և կարող է միջուկային զենք արտադրել արդեն 2013 թ. առաջին կեսին: Այս մասին այսօր գրել են միջազգային ԶԼՄ-ները՝ հղում անելով AP տեղեկատվական գործակալությանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան մտնում է միջազգային միջնորդների «վեցնյակի» մեջ, որը «միջուկային» բանակցություններ է իրականացնում Իրանի հետ։ Վերջինս իր հերթին պնդում է, որ իր մշակումները միանգամայն խաղաղ նպատակներ են հետապնդում:









































