Կոռուպցիայի դեմ պայքարի եգիպտական վարչությունը հրամայել է սառեցնել նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիքի և նրա երեք դստրերի բոլոր հաշիվները` լրագրողներին հայտնել է Եգիպտոսի Արդարադատության նախարարության ներկայացուցիչը:
Այդ որոշումը, ըստ նրա խոսքերի, կայացվել է Շաֆիքի ընտանիքի ֆինանսական միջոցների և սեփականության ուսումնասիրությունից հետո, քանի որ դրանք չեն համապատասխանում նրանց օրինական եկամուտներին:
Բացի միջոցների սառեցումից՝ նախկին վարչապետի և նրա ընտանիքի անդամների անունները մտցվել են այն անձանց ցուցակի մեջ, որոնց արգելվում է երկիր մուտք գործել, իսկ մուտք գործելու դեպքում նրանք անմիջապես կձերբակալվեն:
Ներկա դրությամբ Շաֆիքը դստրերի հետ ապրում է ԱՄԷ-ում, ուր նա մեկնել է հունիսին` անմիջապես նախագահական ընտրություններից հետո:








































