Չեխիայում այսօր ավարտվել է խորհրդարանի գերագույն պալատի` Սենատի ընտրությունների երկրորդ փուլը, որն ավարտվել է Չեխիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հաղթանակով: Կուսակցության թեկնածուները հաղթանակ են տարել 27 ընտրական շրջաններից 13-ում:
Կառավարական կոալիցիայի աջակողմյան կուսակցությունները` Քաղաքացիական դեմոկրատական կուսակցությունը և TOP 09 կուսակցությունը հաղթանակ են տարել միայն 6 ընտրաշրջաններում:
Վերլուծաբանները շատ ցածր են գնահատել ընտրողների մասնակցությունը: Եթե ընտրությունների առաջին փուլում քվեարկել էր ընտրողների 10%-ը, ապա երկրորդ փուլում` 8%-ը:









































