ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի հատուկ դեսպան Լահդար Բրահիմին այսօր Դամասկոսում բանակցություններ կանցկացնի Սիրիայի արտգործնախարար Վալիդ Ալ-Մուալեմի հետ:
Բրահիմին ժամանել է Սիրիա` ձգտելով նախագահ Բաշար Ասադի զինված կողմնակիցների և ապստամբների միջև զինադադարի հասնել մահմեդականների Զոհաբերության տոնի կապակցությամբ, որը սկսվելու է հոկտեմբերի 26-ին:
Նրա կարծիքով` զինադադարը կնպաստի ներսիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանը, որի հետևանքով 1,5 տարվա ընթացքում զոհվել է գրեթե 30 հազար մարդ:









































