Հետազոտությունները ցույց են տվել, որ կրթվածության աստիճանն աշխարհում տարեցտարի նվազում է: Բացառություն են կազմում Ասիայի երկրները։ Այս մասին գրում է Helsingin Sanomat-ը:
Բելոյթի քոլեջի սոցիոլոգների կողմից հավաքված տվյալները ցույց են տալիս, որ երիտասարդ ամերիկացիների մեծ մասը դժվարությամբ է գրում: Հիշեցնենք, որ գրելու կարողությունը կապված է գլխուղեղի խոսքային կենտրոնի զարգացման հետ: Այսպիսի հետաճ դիտվում է նաև եվրոպացի պատանիների մոտ. նրանցից ամեն հինգերորդը դժվարությամբ է գրում և կարդում:









































