Կանաչ թեյի բաղադրությունը կասեցնում է քաղցկեղի բջջի մեծացումը, ինչը կարող է ծառայել կրծքագեղձի քաղցկեղի բուժման միջոց` հաստատել են ԱՄՆ-ի գիտնականները:
Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ կանաչ թեյի պարունակությունը նպաստում է կանանց օրգանիզմում խոլեստերինի ծավալների կրճատմանը:
Այնուամենայնիվ, գիտնականները դեռ խուսափում են խորհուրդ տալ կանաչ թեյը կրծքի քաղցկեղի պրոֆիլակտիկայի համար: Գիտնականները մտադիր են անցկացնել մի քանի զուգահեռ հետազոտություններ, որպեսզի բացահայտեն կանաչ թեյի բաղադրության ազդեցությունը կրծքի քաղցկեղի առաջացման մեծ հավանականություն ունեցող կանանց օրգանիզմի վրա:







































