Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, որը հոկտեմբերի սկզբին հաղթել է երկրի նախագահական ընտրություններում, պետք է մտածի իրեն փոխարինող գտնելու մասին, կարծում է Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դե Սիլվան:
«Վենեսուելայում տեղի են ունեցել ընտրություններ դրանց մասնակցել է երկու թեկնածու՝ Էնրիկե Կապրիլեսը ու Չավեսը: Կարծում եմ, որ Վենեսուելայի համար Չավեսը լավագույն տարբերակն է, սակայն ես մտածում եմ, որ ընկեր Չավեսը պետք է սկսկի պատրաստել իրեն փոխարինողին»,- Լուլա դա Սիլվայի խոսքերը մեջբերում է արգենտինական Nacion հրապարակությունը:
Վենեսուելական ընտրություններին իրականում մասնակցել է 6 թեկնածու, սակայ հիմնական թեկնածուներ են եղել Չավեսն ու Կապրիլեսը:
Քվեարկության արդյունքով՝ Չավեսն ընտրվել է լատինամերիկյան այս երկրի նախագահ 2013-2019թթ.:
Բրազիլիայի նախկին նախագահի խոսքով, որը երկար ժամանակ, ինչպես և Չավեսը, տառապում է քաղցկեղից, Վենեսուելայի Սահմանադրությունը թույլ է տալիս չորրորդ անգամ ևս առաջադրվել:
«Սակայն երբ նա պարտվի, նրա հակառակորդները կկարողանան իրենց թեկնածուներին առաջադրել այնքան, որքան կցանկանան, ու դա ինձ այնքան էլ լավ բան չի թվում, հենց այդ ապատճառով էլ,- շարունակել է Դա Սիլվան,- նա անձամբ իր թեկնածությունը չառաջադրեց երրորդ ժամկետի համար»:
«Որովհետև եթե ես դա անեի, կձգտեի չորրորդ մանդատին, իսկ հետո հինգերորդին»,- բացատրել է նա:









































