Այսօր կայացավ Իսպանիայի գավաթի խաղարկության վիճակահանությունը, որում պարզ դարձավ, որ 1/16 եզրափակչում Մադրիդի «Ռեալ»-ը մրցելու է «Ալկոյանո» թիմի դեմ:
Այս փաստը մեծ ուրախություն է առաջացրել ոչ միայն մադրիդցիների մոտ, այլ նաև «Ալկոյանո»-ի խաղացողների: Վերջիններիս երջանկությանը չափ ու սահման չի եղել վիճակահանության արդյունքն իմանալուց անմիջապես հետո:
Նրանք նույնիսկ շոմպայն են բացել՝ նշելու հզոր թիմի դեմ հզոր մարզադաշտում խաղալու հնարավորությունը:








































