Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունը հաստատելու է հոկտեմբերի 23-ին կամ 24-ին: Այս մասին հայտարարել է հենց ինքը՝ Վրաստանի վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլին:
Վերջինիս խոսքերով՝ խորհրդարանի առաջին նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 21-ին, և զուտ տեխնիկական պատճառներով անհնար կլինի այդ օրը կառավարության հաստատումը: Իվանիշվիլին պարզաբանել է, որ այդ օրն ամբողջությամբ ծախսվելու է բուն խորհրդարանի լեգիտիմացման գործընթացի վրա: