Հոկտեմբերի 17-ին, ժամը 18.43-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից 1 կմ հեռավորության վրա գտնվող Մկնդեղի գերեզմանոցի պատերը ճաքել են, թունավոր նյութերը սկսել են դուրս գալ և լցվել Դեբեդ գետը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Ալավերդի քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:







































