Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու Հնդկաստանը գտել են իրանական նավթի արտահանման համար վճարման ու նավթային լցանավերի ապահովագրման խնդրի լուծումը: Այս մասին իրանա-հնդկական ռազմավարական բանակցություններից հետո հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբաս Արաղչին:
Վերջինիս խոսքերով՝ Իրանի ու Հնդկաստանի միջև գոյություն ունեն լավ, բարեկամական հարաբերություններ, որոնք մշտապես զարգանում են և հենված են փոխադարձ հարգանքի ու միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա. «5 տարվա ընթացքում Իրանի ու Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կրկնապատկվել է՝ հասնելով 16 միլիարդ դոլարի:
Ստեղծվել է բանկային հատուկ մեխանիզմ, որը մեծ նշանակություն ունի երկու երկրների միջև տնտեսական ու առևտրային կապերի զարգացման համար: Դրան համապատասխան՝ իրանական նավթի վճարումը մասնակի կիրականացվի հնդկական ռուփիով»:







































