43-ամյա երգիչ Ստաս Միխայլովը 2011 թվականի օգոստոսի 12-ին ամուսնացել է իր դստեր՝ Իննայի մայրիկի հետ: Փարիզից ոչ հեռու անցկացված միջոցառման ծախսերը գերազանցել են 500 հազար դոլարը: Միխայլովը նորաթուխ կնոջը ռոմանտիկ նվեր է մատուցել՝ ներկայացրել է Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում հրաշալի առանձնատունը: Անշարժ գույքի գործակալների գնահատմամբ` Չեռնոգորիայի այդ հատվածում առանձնատունն արժե 200-400 հազար դոլար:
Շինարարությունն արդեն գրեթե ավարտված է: Առանձնատան կառուցման վրա ծախսվել է 2 մլն եվրո: Երգիչը պատվիրել է տան ներքին հարդարման աշխատանքներն ավարտել մինչև հաջորդ աշուն: Այս մասին տեղեկացնում է tatar-inform.ru-ն:
1000 քառակուսի մետր մակերես ունեցող առանձնատան պատուհանները դեպի ծով են բացվում, դեպի Գոսպա Օդ Միլո կղզի, որտեղ 17-րդ դարի վանք կա: Առանձնատունը գտնվում է Լուշտիցա թերակղզու ափին, որտեղ «Տիվատ» միջազգային օդանավակայանից մեքենայով կարելի է հասնել 15 րոպեում:










































