Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում, Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի տներից մեկի լոգարանում, կախվելու միջոցով ինքնասպան է եղել մի երիտասարդ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ ինքնասպանություն գործած անձը երկու երեխաների հայր, 37-ամյա Ս. Դանիելյանն է:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արտաշատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:







































