Բժշկակենսաբանական խնդիրների ինստիտուտում կապիկները «Ուղեղ-ինտերֆեյս-համակարգիչ» փորձարկման շրջանակներում սովորում են հայացքի միջոցով ղեկավարել համակարգչի կուրսորը:
Փորձերի ժամանակ կապիկների վրա ամրացվում են հատուկ սարքավորումներ` ուղեղի տարբեր հատվածներում:
«Առաջանում է կենսաբանական հետադարձ կապ էլեկտրոֆիզիոլոգիական ակտիվության և էկրանի վրա կուրսորի շարժման միջև: Իրականում կապիկը կարող է տեսականորեն չդիպչելով մկնիկին՝ կառավարել կուրսորի շարժումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:







































