Երկու նոր գիտական գրքերի հեղինակներ՝ ամերիկյան գիտնականներ, փորձել են փորփրել, թե սեռական հարաբերության մասին ինչ է իրականում գրված Աստվածաշնչում, գրում է Newsweek-ը:
Ջենիֆեր Ռայթ Նասթը և Մայքլ Կուգանը վրդովված են այն պատճառով, որ հասարակական կարծիքում գերակշռում է պահպանողական քրիստոնյաների այն տեսակետը, որը պնդում է, որ Աստվածաշունչը ընդունում է ավանդական ամուսնության սեքսը, հստակեցնում է լրագրող Լայզա Միլլերը:
Կուգանի «Աստված և սեքսը. ինչ է իրականում ասվում Աստվածաշնչում» գիրքը լույս է տեսել անցած տարի աշնանը, Նաստի «Անպաշտպան տեքստեր. Աստվածաշնչի հակասական հայացքը սեքսին» գիրքը շուտով լույս կտեսնի:
Նաստը և Կուգանը Աստվածաշնչից դուրս են բերել պատմություններ այն մասին, թե ինչպես Իեֆայը իր կույս դստերը զոհաբերեց Աստծուն, ինչպես Նոեմին և Ռութը երդվեցին միմյանց սիրել մինչև կյանքի վերջ: Նրանք փորձում են ապացուցել, որ սեքսի վերաբերյալ Աստվածաշնչի հայացքները փոխկապակցված համակարգ չեն ստեղծում`ի հեճուկս կրոնական ֆունդամենտալիստների քարոզներին:
Իրենց հերթին պահպանողական աստվածաբանները վստահ են, որ քրիստոնեական ավանդույթի ենթատեքստում Աստվածաշնչի իմաստը միանշանակ է:
«Կնոջ և տղամարդու միջև արտամուսնական ինտիմ հարաբերությունները չեն համապատասխանում Աստծո `կյանքի արարման և մեղքերի քավության ծրագրերին»,- հստակեցրել է Ռիչարդ Մոուին՝ Ֆուլերովյան աստվածաբանական սեմինարիայի նախագահը:








































