Յակուտիայի խոշորագույն «Դրակոն» գիշերային ակումբը փակվել է հաճախորդներից մեկի սպանությունից հետո:
Ակումբի պաշտոնական կայքում հաղորդվում է, որ այն փակ է հոկտեմբերի 12-ից: Հաղորդվում է նաև, որ այն փակելու մասին որոշում է կայացրել դրա հիմնադիր Սերգեյ Նովովը:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, քրեական գործ է հարուցվել ակումբում առողջությանը ծանր վնաս հասցնելու առնչությամբ, որը հանգեցրել է քաղաքացու մահվան:
Հետաքննության տվյալով՝ հոկտեմբերի 9-ի երեկոյան զվարճանքի կենտրոնի մուտքի մոտ երեք երիտասարդներ սկսել են հարաբերություններ պարզել վարչական աշխատակիցների հետ: Հաստատության ղեկավար Ալեքսեյ Դմիտրիևը մի քանի անգամ կռվի ժամանակ հարվածել է երիտասարդներից մեկի դեմքին ու պարանոցին: Ստացած վնասվածքը եղել է ծանր. 23-ամյա Սերգեյ Յադրեևը մահացել է մինչև շտապօգնության գալը:
Սպանության գործով հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 111 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:









































