Грузия Online-ի փոխանցմամբ՝ հայտնի են դարձել երեկ 11 ընտրատարածքներում տեղի ունեցած ընտրությունների նախնական արդյունքները: Դրանց համաձայն՝ «Վրացական երազանքը» խորհրդարանում ունենալու է ևս մեկ մեծամասնական պատգամավոր: Այս մասին հայտարարել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամլո քարտուղար Էկա Ազարաշվիլին:
Այսպիսով 150-հոգանոց խորհրդարանում «Վրացական երազանքն» ունենալու է 85 պատգամավոր, իսկ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը՝ 65 պատգամավոր: Հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 2,150,197 ընտրող, որոնց 54.9 տոկոսն իր քվեն տվել է «Վրացական երազանք» դաշինքին, իսկ 40.34 տոկոսը՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը:










































