Ռուսական Regnum լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ 1992-1996 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն անդրադարձել է տխրահռչակ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու ներման խնդրին.
«Նրա ներումը կա՛մ Իլհամ Ալիևի թիմի սայթաքումն էր, կա՛մ էլ նրա անձնական ակնհայտ ուռճացված ինքնավստահությունը: Համոզված եմ, որ Հեյդար Ալիևը, որքան որ հասցրել եմ ճանաչել նրան 50 կամ 60 աշխատանքային հանդիպումների ու մեր տասնյակ առանձնազրույցների ժամանակ, այդպիսի կոպիտ սխալ թույլ չէր տա մի հանցագործի նկատմամբ, որն արդեն իսկ ամոթալի ճանաչում էր ձեռք բերել համայն աշխարհում՝ ստվեր նետելով իր ծառայակիցների ու անգամ հայրենակիցների վրա:
Հստակ է, որ Սաֆարովի շուրջ ծավալված զարգացումները բացասաբար ազդեցին բանակցային գործընթացի վրա՝ բարդացնելով թե՛ հակամարտող կողմերի, թե՛ միջնորդների գործը՝ Կազանում բանակցային գործընթացի հիշարժան ագելակումից հետո այն վերսկսելու համար: Այժմ պետք է որսալ քիչ թե շատ բարենպաստ պահ՝ բանակցային սեղանի մոտ վերադառնալու համար»:








































