Իսպանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` Մադրիդի «Ռեալ»-ն ակտիվորեն ուսումնասիրում է տրանսֆերային շուկան և նախատեսում է ձեռք բերել այնպիսի դարպասապահի իրավունքներ, ով իր վարպետությամբ չի զիջի Իկեր Կասիլյասին:
Ավելի վաղ «արքայական ակումբ»-ում հանդես էին գալիս հիանալի դարպասապահներ, ովքեր կարող էին փոխարինել Կասիլյասին անհրաժեշտության դեպքում` Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության հանդիպումներում կամ վնասվածքների և որակազրկումների դեպքում: Սակայն ներկայումս Կասիլյասին կարող է փոխարինել Անտոնիո Ադանը, ով չի բավարարում «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պահանջները: Բացի այդ՝ Ադանի պայմանագրի ժամկետն «արքայական ակումբ»-ի հետ լրանալու է առաջիկա ամռանը:
«Ռեալ»-ի կազմում ընդգրկվելու հիմնական հավակնորդներն են «Սարագոսա»-ի դարպասապահ Ռոբերտո Խիմենեսն ու «Վալենսիա»-ի` Դիեգո Ալվեշը:







































