«Ալ-Արաբիա» հեռուստաալիքը, վկայակոչելով լիբանանյան աղբյուրներին, հաղորդել է, որ շիաական ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպության բարձրաստիճան ակտիվիստներից մեկը` Հասան Ֆահասը, փախել է Իսրայել` տանելով իր հետ խմբավորմանը պատկանող մեծ գումար, գաղտնի փաստաթղթեր, քարտեզներ և ռազմավարական տեղեկատվություն:
Ինչպես տեղեկացնում է «Տասներորդ ալիք» լրատվական ծառայության կայքը, 29-ամյա ակտիվիստը գողացել է $5 մլն, որը փոխանցվել է իրանական ֆոնդին` կազմակերպության ֆինանսավորման նպատակով:
Սեպտեմբերին Հասան Ֆահասը ձերբակալվել էր «Հըզբոլլահի» չորս այլ ակտիվիստների հետ՝ խմբավորման գանձարանից գումար գողանալու կասկածանքով: Նրան կասկածում էին նաև Իսրայելի հետ համագործակցելու համար:
«Էլ-Ջումհուրիա» լիբանանյան թերթը հաղորդել է, որ «Հըզբոլլահը» Ֆահասի դեմ հետաքննությունն անցկացրել է Իրանի աջակցությամբ: Պարբերականի փոխանցմամբ` նա ձերբակալվել է Բեյրութի օդանավակայանում:










































