Համակարգչային նոր վիրուսը, որը գողանում է Վենեսուելայի բնակիչների անձնական տվյալները, լատինաամերիկյան երկրում բացահայտում է անցյալ կիրակի երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում են Վենեսուելայի ԶԼՄ-ները` հղում անելով ռուսական Лаборатория Касперского ընկերությանը:
Ընկերության տվյալներով` վիրուսը հնարավորություն է տալիս հրապարակելու, թե ինչպես են քվեարկել Վենեսուելայի բնակիչները: Վիրուսի հարձակման մասին արդեն հայտարարել է Лаборатории Касперского-ի ամենաքիչը 75 հաճախորդ, սակայն տուժածների իրական թիվն ավելի մեծ է:
Վիրուսը կոչվում է listas-fraude-electoral.pdf.exe. ռուս մասնագետները խորհուրդ են տալիս չբացել այդ ֆայլը:
Բացի ընտրությունների մասին տեղեկություններ գողանալուց` վիրուսը կարող է նաև բանկային տեղեկություն գողանալ:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում նախագահական ընտրությունների արդյունքներով` 2013-2019 ժամկետով նախագահ է վերընտրվել Ուգո Չավեսը: Նա ընտրություններում իր հիմնական մրցակցին` Էնրիկե Կապրիլեսին, գերազանցել է 11%-ով:







































