Սան Մարինոյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջամպաոլո Մացան խոսել է Անգլիայի հավաքականի դեմ առաջիկա խաղի մասին:
«Սան Մարինոյի հավաքականի խաղացողների մեծ մասը սիրողական ֆուտբոլիստներ են: Իհարկե, մենք հասկանում ենք, Անգլիայի հավաքականի դեմ խաղում հաղթանակ ակնկալելն անհնար է: Մեր նպատակն է մեկ գոլ խփել: Բոլորը հարցնում են՝ ինչպես կանգնեցնել Ռունիին. ինքնաձիգի միջոցով: Իսկ եթե լուրջ, ապա Անգլիայի հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստ մեզ համար խնդիր է»,- ասել է Մացան:






































