Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը France 24 հեռուստաալիքի եթերում անդրադարձել է թուրք-սիրիական ինքնաթիռային երկրորդ միջադեպին և ընդհանրապես թուրք-սիրիական լարված հարաբերություններին:
Օլանդը ողջունել է Անկարայում սիրիական ինքնաթիռին հարկադիր վայրէջք պարտադրելու Թուրքիայի որոշումը՝ այն որակելով որպես «խելամիտ»: Օլանդի խոսքերով՝ Թուրքիան անում է ամեն հնարավոր բան, որպեսզի այդ լարվածությունը դուրս չգա վերահսկողությունից:
Օլանդը կարևորել է նաև դեպի Թուրքիա, Լիբանան և Հորդանան Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների տարածման կանխումը՝ ընդգծելով, որ այդ հակամարտությունը չպետք է դուրս գա Սիրիայի սահմաններից և վերածվի միջազգային հակամարտության: