Հետազոտության համաձայն՝ աշխարհում մահվան մի քանի տասնյակ դեպքերի պատճառը նստակյաց ապրելակերպն է: Բանն այն է, որ ֆիզիկական ակտիվության անբավարարությունը կարող է հանգեցնել տրոմբների առաջացման: Նստակյաց ապրելակերպի տիրույթի առաջին շարքում գրասենյակային աշխատողներն են: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
Հաճախ աշխատակիցները չեն ցանկանում ինչ-որ տեղ գնալ` ճաշելու, և ժամանակը խնայելու նպատակով սնվում են գրասենյակի իրենց աշխատասեղանի մոտ:
Հետազոտությամբ պարզվել է, որ օրական 10 ժամ աշխատող 21-30 տարեկան աշխատակիցների 75 տոկոսը հրաժարվում է ընդմիջում անել, ինչը զգալիորեն մեծացնում է խորը երակային տրոմբների առաջացման վտանգը: Այն չբուժելու դեպքում հնարավոր է` մարդը մահանա:
Ինչպես նշում են մասնագետները, տրոմբոզի՝ 40-ից ցածր տարիքի զոհերի թիվը զգալիորեն աճում է: Ընդ որում, տրոմբոզի բազմաթիվ դեպքեր մնում են չախտորոշված: Բժիշկները խորհուրդ են տալիս՝ տրոմբոզից խուսափելու համար լինել շարժման մեջ, կարգավորել քաշը, հրաժարվել ծխախոտից, նվազեցնել աղի և ճարպոտ կերակրատեսակների օգտագործումը:







































