ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին ցանկանում է կրճատել PBS հեռուստաալիքի ֆինանսավորումը ու փակել դրանով հեռարձակվող մանկական կրթական «Սեզամ փողոցը» հաղորդումը: Այն մասին, որ ինքը դա անելու է, Ռոմնին հայտարարել է դեռ Բարաք Օբամայի հետ հեռուստաբանավեճի ժամանակ:
Ռոմնիի որոշման պատճառն այն է, որ այդ ալիքը գոյատևում է պետբյուջեի հաշվին, իսկ ինքն էլ որոշել է կրճատել պետաական ծախսերը՝ եթե ընտրվի:
«Շատ ցավում եմ: Ես սիրում եմ այս հեռուստաալիքն ու սիրում եմ «Սեզամ փողոցը», սակայն մեր բյուջեում անհրաժեշտ է կրճատել ծախսերը»,- ասել է Ռոմնին:
Ինչպես նկատում է RBC-ն, Ռոմնիի խոսքերը մեծ արագությամբ տարածվել են համացանցում, մասնավորապես Twitter-ում:
«Սեզամ փողոցը» PBS-ով ցուցադրվում է 1969-ից ի վեր և ամենահայտնի ու սիրված մանկական հաղորդումներից է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում:









































