Իսպանական «Աթլետիկ»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կհեռանա իր թիմից:
Լյորենտեն կարող էր լքել թիմը դեռևս մրցաշրջանի մեկնարկից առաջ, սակայն ակումբը հրաժարվեց վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները:
Հիմա, ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, Լյորենտեի ու թիմի գլխավոր մարզչի միջև կոնֆլիկտ է առաջացել, որից հետո ֆուտբոլիստը պարբերաբար հայտնվում է պահեստայինների նստարանին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 18 միլիոն եվրո: Գնորդի հիմնական հավակնորդը «Յուվենթուս»-ն է:







































