Շվեդական ABBA խմբի նախկին անդամ 62-ամյա Ագնետա Ֆելտսկոգը երկարատև ընդմիջումից հետո կրկին աշխատում է ձայնագրման ստուդիայում, որպեսզի նախապատրաստի իր վերադարձն էստրադա: Այս մասին հաղորդել է երգչուհու ներկայացուցիչ Ստրաֆֆան Լինդը:
Չնայած որ Լինդը ոչինչ չի հայտնել այն մասին, թե արդյո՞ք երգչուհին ալբոմ կձայնագրի, սակայն բրիտանական լրատվամիջոցները մեծ հետաքրքրությամբ են արձագանքել ABBA-ի անդամներից մեկի վերադարձին:
Բանն այն է, որ այս շաբաթվա սկզբին խմբի լավագույն երգերի հավաքածուն Մեծ Բրիտանիայում ամենապահանջվածն էր: Վաճառվել է նրանց ձայնասկավառակի 4 մլն օրինակ:







































