«Օրենքով գող» Նոդարի Ասոյանն ազատ է արձակվել գրավի դիմաց: Այս մասին հաղորդել է RIA-Novosti գործակալությունը` հղում կատարելով Դոնի Ռոստովի ներքին գործերի վարչությանը: Գրավի դիմաց որոշումը կայացվել էր դատարանի կողմից: Դրա չափը սահմանվել էր մեկ միլիոն ռուբլի, որն էլ Ասոյանը արդեն վճարել է:
Հիշեցնենք, որ 37-ամյա Ասոյանը մեղադրվում է 2002-2006 թթ. կազմակերպված հանցավոր խմբի անդամ լինելու մեջ, որի ընթացքում մասնակցել է մի շարք ավազակային հարձակումների: Մինչև ձերբակալվելը նա գտնվում էր Հունաստանում, իսկ Ռուսաստանին արտահանձնումը կատարվել է 2011 թ. ռուսաստանցի իրավապահների պահանջով:









































