Մասիմիլիանո Ալեգրին՝ իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչը, խոսելով Չեմպիոնների լիգայի շրջանակներում տեղի ունեցած «Զենիթ» – «Միլան» խաղից, հայտարարել է, որ ռուսական ակումբը, իր կարծիքով, շատ ուժեղ թիմ է ու համարվում է եվրոպական լավագույն ակումբներից մեկը:
«Սա շատ կարևոր հաղթանակ էր մեզ համար: Հեշտ չէ «Զենիթ»-ին հաղթել նրանց հարկի տակ: Մեր թիմի կազմում հատկապես դարպասապահը շատ լավ խաղաց:
Կարծում եմ՝ «Զենիթ»-ը բոլոր առումներով եվրոպական լավագույն ակումբներից է: Դա վերաբերում է նաև երկրպագուներին. նրանք հրաշալի էին աջակցում իրենց թիմին: Ինձ շատ դուր եկավ»,- ասել է Ալեգրին:






































