Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

НГ. Պուտինը կարող է դառնալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար կամ ՄՕԿ ղեկավար

Ռուսական Независимая газета թերթը հոդված է հրապարակել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի այցելության նախօրեին, որտեղ գնահատել է ռուս-ամերիկյան հարաբերությունները և դրանց հնարավոր ազդեցությունը ներռուսաստանյան զարգացումների վրա:

Մարտի 9-ին նախագահ Դմիտրի Մեդվեդևը Կրեմլում հանդիպելու է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ: Այս այցն աշխատանքային է: Սակայն որոշ ռուսաստանցի փորձագետներ կարծում են, որ նրա այցը յուրահատուկ աջակցության ժեստ է Մեդվեդևին 2012 թ. նախագահական ընտրություններից առաջ: Ըստ թերթի խորհրդարանական աղբյուրների՝ ԱՄՆ-ն դեռ 2007 թվից է աջակցություն հայտնել Մեդվեդևին, երբ Պուտինի ընտրությունը կանգ էր առել Սերգեյ Իվանովի վրա:

Նույն աղբյուրը կարծում է, որ Բայդենը նաև քննարկելու է Պուտինի աշխատանքային հետագա գործունեության հարցը` ընտրություններից հետո: Աղբյուրը նշել է, որ եթե վարչապետը չգնաց ընտրությունների, ապա նրան կառաջարկվի Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարի պաշտոնը: Դիմադրության դեպքում էլ ներկայիս վարչապետի կողմնակիցներից մի քանիսին վիզա չեն տա ԱՄՆ, և դրանով հարցը կփակվի: Իսկ եթե դա էլ չօգնի` ուղղակի կսառեցվեն հաշվեհամարները բանկերում:

Սակայն Կարնեգի կենտրոնի մոսկովյան գրասենյակի գիտական խորհրդի անդամ Նիկոլայ Պետրովն այս սցենարին կասկածանքով է վերաբերվում: Այս լուրերը նա համարում է Մեդվեդևին աջակցող շրջանակների քարոզչության մի մասը: Նա առաջարկում է ուշադրություն դարձնել իրական ազդանշաններին, օրինակ` Խոդորկովսկու գործին: «Մեդվեդևը մի լավ բան էր ասում: Եվ ի՞նչ էր դրան հետևում: Խիմկիի անտառի հարցում Մեդվեդևը փորձում էր ցուցադրել լիբերալ դիրքորոշում, սակայն դրա վերջնական լուծումը նախագահի ջանքերի հետ ոչ մի կապ չուներ»,- նշել է Պետրովը: Ըստ փորձագետի` այս տանդեմը չի պահպանվի ընտրություններից հետո, քանի որ կարևոր է այլևս, թե ով է երկրի ղեկավարը: Անշուշտ, էլիտաների համար սա ձեռնտու վիճակ է, երբ կարելի է մանևրել, երբ կա երկու բևեռ, սակայն սա երկար չի կարող տևել:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սոցիոլոգիայի ինստիտուտի էլիտաների ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Օլգա Կրիշտանովսկայան նշել է, որ ԱՄՆ-ն իրականում չի կարող թելադրել Ռուսաստանին, դրա համար լծակներ չունի: Այլ բան է, եթե էլիտան որոշի թեքվել դեպի նախագահ Մեդվեդևը, ապա այդ դեպքում առաջ կգա Պուտինին աշխատանքի տեղավորելու հարցը: «Օրինակ՝ Պուտինը կարող է դառնալ ՄԱԿ-ի հաջորդ ղեկավարը»,- ասել է Կրիշտանովսկայան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում