Իսպանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ «Բարսելոնա»-ի պաշտպան Կառլես Պույոլը չի կարող օգնել թիմին 1.5 ամսվա ընթացքում:
Կատալոնական ակումբի ֆուտբոլիստը ձեռքի վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացած «Բենֆիկա»-ի հետ արտագնա հանդիպման 77-րդ րոպեին: Բժշկական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Պույոլը ձախ ձեռքի լուրջ վնասվածք է ստացել:
Հարկ է նշել, որ ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը երրորդ անգամ է վնասվածք ստանում:






































