Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Գագիկ Բաղդասարյա՞ն թե՞ Արթուր Ծառուկյան. Ի՞նչ է անելու ԲՀԿ-ն

Ի՞նչ է անելու «Բարգավաճ Հայաստանը»: Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված իրավիճակից հետո առաջանում է այս հարցը, բնականաբար ոչ թե հասարակական շահի կամ պետական շահի, այլ ընդամենը ՀՀԿ-ի հետ հարաբերությունների կոնտեքստում անելիքի մասին է խոսքը:

Վերջին տարիներին «Բարգավաճ Հայաստանի» ֆենոմենը շատ էին համեմատում «Օրինաց երկրի» հետ: Խոսքը 2006 թվականի «Օրինաց երկրի» մասին է, որը դուրս եկավ կոալիցիայից, եղավ սուր և կոշտ ընդդիմություն, իսկ 2008 թվականին ճակատագրական պահին վերադարձավ կոալիցիա` դավաճանելով իր ընտրազանգվածին և, ըստ էության, փլուզելով Հայաստանում հասարակության հետընտրական առավելությունն իշխանության նկատմամբ: Խոսքն այն մասին է, որ ՕԵԿ-ը եթե անգամ չէր միանում Տեր-Պետրոսյանին, միևնույն է` Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին չմիանալով հանդերձ ապահովում էր հասարակական առավելությունը իշխանության նկատմամբ: Պատահական չէ, որ Մարտի 1-ի գրոհը եղավ փետրվարի 29-ի կոալիցիոն հուշագրից անմիջապես հետո: Դրանից հետո հանրությունը համոզմունք հայտնեց, որ 2006 թվականի կոալիցիոն ապահարզանը ընդամենը թատրոն էր, երբ ՕԵԿ-ը ներդրվեց ընդդիմություն և հետո մոտ 300 հազար ձայն, ըստ էության, նվիրեց իշխանությանը:

«Բարգավաճ Հայաստանի», այսպես ասած, ընդդիմադիր կեցվածքը հաճախ էին նույնացնում ՕԵԿ-ի հետ, առավել ևս, երբ կուսակցությունը չմտավ կոալիցիա մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո: ԲՀԿ-ի այդ խաղն էլ համարվեց թատրոն, ինչպես ՕԵԿ-ն էր խաղում, կամ ՕԵԿ-ով էր իշխանությունը խաղում՝ այժմ էլ ուղղակի խաղում է ԲՀԿ-ով: Այստեղ, իհարկե, ճշմարտության հատիկ գուցե կա, բայց անկասկած անիմաստ է համեմատել «Օրինաց երկրին» և «Բարգավաճ Հայաստանին», այսինքն` 2006-ի և 2012-ի իրավիճակները: ՕԵԿ-ը 2006-ին ամենևին 2012-ի ԲՀԿ-ն չէ: Ռեսուրսային բազմաշերտ ու նաև ծավալային զգալի տարբերություն կա: ԲՀԿ-ի և իշխանության հարաբերությունն այլ կառուցվածքի է: Թատրոնի հավանականությունն այստեղ քիչ է: Պայմանավորվածությունները, փոխզիջումները թատրոն չեն, հարկ է տարբերակել դրանք: Հանրությանը պետք չէ գցել մոլորության մեջ: Իրավիճակից գլուխ հանելու համար անհրաժեշտ է պատկերացնել այդ իրավիճակը, այլապես հանրությունը կանգնում է մի բանի դեմ, որից գաղափար չունի:

Խնդիրն այստեղ այն է, որ ի դեմս ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի բախվում են կապիտալի երկու բևեռներ: Մի բևեռն ունի դե յուրե ավելի մեծ իշխանություն, քան «Բարգավաճ Հայաստանը»: Խոսքը ՀՀԿ-ի կամ Սերժ Սարգսյանի մասին է: ԲՀԿ-ն այդ իշխանությունը, ըստ էության, չի վիճարկում: ԲՀԿ-ն վիճարկում է համամասնությունը: Այստեղ է, որ գլոբալ առումով մինչև ճակատային ընդհարման բանը չի հասնում, քանի որ իշխանության գլոբալ վիճարկում չկա, կա բաժնեմասերի հարաբերակցության խնդիր: Սակայն այդ խնդրի հիմքում այն մտավախությունն է, որ առավելություն ունեցող ուժը, տվյալ դեպքում ՀՀԿ-ն, փորձելու է հնարավորինս սեղմել մյուսին, քանի որ կապիտալը տվյալ դեպքում հիմք է իշխանության համար, իսկ իշխանությունն էլ պատասխանատվություն է միջազգային ասպարեզում, բավական լուրջ հարցերի առկայությամբ: Սա նշանակում է մեծ ռիսկեր: Հետևաբար, մեծ ռիսկերից ապահովագրվելու համար անհրաժեշտ է մեծ իշխանություն: Այստեղ է ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի վեճի առանցքը: Այսինքն` այստեղ կա ոչ միայն գիտակցության, այլ նաև բնազդի զգալի բաղադրություն, ինչն էլ, ըստ էության, որոշակի անկանխատեսելիության տարր է մտցնում այդ ուժերի հարաբերություններում:

Այս իմաստով, Վարդան Օսկանյանի գործով ԲՀԿ զայրույթի կամ վրդովմունքի մեջ կարող է լինել անկեղծության տարր` այն իմաստով, որ ԲՀԿ-ն պարզապես չափն անցնել է դիտարկում իր անդամի դեմ նման պահվածքը: Իսկ այդ դեպքում ինչի՞ է պատրաստ ինքը ԲՀԿ-ն: «Բարգավաճը» լքեց խորհրդարանը ընթացիկ քառօրյայի համար, բայց դրանով այլևս Հայաստանում ոչ մեկին չես զարմացնի: Հայաստանի հասարակությունը տեսել է բոյկոտներ ու նաև տեսել, որ դրանք Հայաստանի քաղաքական ուժերի պրակտիկայում ընդամենը ձևական քայլեր են: Բոյկոտից ավելի ի՞նչ կարող է անել ԲՀԿ-ն: Այստեղ է, որ կուսակցությունը հայտնվում է փակուղում, որովհետև «Բարգավաճ Հայաստանն» իր գործունեության ընթացքում հենվել է բացառապես ապաքաղաքական իրողությունների վրա, իսկ քաղաքական բովանդակությունն այդ կուսակցության համար եղել է ընդամենը հարակից գործիք: Եվ երբ ներկայումս հարց է առաջանում, թե ինչ կարող է անել «Բարգավաճ Հայաստանը»՝ բացի ներիշխանական շանտաժից, պատասխանը թերևս մնում է օդում կախված: Թատրոնն արդեն այդտեղ է սկսում, այսինքն` քաղաքականության դիտորդների՝ հասարակության հետ հարաբերություններում: Թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ընդհանրապես բոլոր քաղաքական ուժերը միմյանց հետ խիստ կոնկրետ հարաբերությունների, համաձայնությունների կամ անհամաձայնությունների մեջ են, իսկ թատրոն նրանք խաղում են հասարակության հետ:

Առավելագույնը, որ կարող է անել «Բարգավաճ Հայաստանը» ստեղծված իրավիճակում, երևի թե կլինի այն, որ կուսակցությունը նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով: Դրանով, ըստ էության, մինչև ԲՀԿ-ի խոսելը, կարող է փակված համարել նախագահական ընտրություններին ԲՀԿ մասնակցության ձևաչափի թեման: Բայց ակնհայտ է, որ ԲՀԿ-ն որպես քաղաքական ուժ, նախագահական ընտրություններում կարող է ինքնադրսևորվել միայն արտաքին աջակցության շնորհիվ, մասնավորապես Ռուսաստանի հավանությամբ: Իսկ դա կախված է այն բանից, թե Մոսկվան ինչպիսի հարաբերության մեջ կլինի Սերժ Սարգսյանի հետ: «Բարգավաճ Հայաստանն» այս իմաստով Սարգսյանի գլխին կախված դագանակ է, և առայժմ միայն դա է որոշակի «Բարգավաճ Հայաստանի» գոյության համատեքստում: Մնացյալ առումներով, այս կուսակցությունն անորոշության խորհրդանիշ է և ի զորու չէ Հայաստանում զբաղվել իրական քաղաքականությամբ:

ԲՀԿ-ն քաղաքականության գործիք է, ոչ թե սուբյեկտ: «Բարգավաճ Հայաստանն» իր գործունեության ընթացքում ունեցավ բազմաթիվ հնարավորություններ դառնալ քաղաքականության սուբյեկտ, սակայն կուսակցությունն ի զորու չեղավ օգտագործել այդ հնարավորությունները, ինչն, իհարկե, ոչ միայն ինտելեկտուալ կարողությունների, այլ նաև ցանկության բացակայության հետևանք է: Բանն այն է, որ ԲՀԿ-ն ինքնին ստեղծվեց որպես գործիք Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ծրագրերի համար, և քանի դեռ Քոչարյանը դե յուրե առկա էր քաղաքական խաղում, լինելով պաշտոնի, «Բարգավաճ Հայաստանի» առումով ամեն ինչ որոշակի էր ու հստակ: Քոչարյանի պաշտոնաթողությունն ինքնաբերաբար բերելու էր ԲՀԿ-ի համար այդ անորոշության առաջացմանը, որովհետև ինքնուրույն աշխատել կուսակցությունը չգիտեր, ի սկզբանե դրա մասին կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չէր էլ մտածել, իսկ Ռոբերտ Քոչարյանն այլևս չէր կարող լիարժեք տալ ԲՀԿ-ին այն, ինչ պետք էր ներքաղաքական հարթության մակերեսին մնալու համար: Այդ իսկ պատճառով «Բարգավաճ Հայաստանը» սկսեց տարաբնույթ զարկերն ափեափ: ԲՀԿ-ն, իհարկե, շատ ուժեղ ալեկոծություն է անում, բայց այդպես էլ չի հաջողվում որևէ տեղ նորմալ ափ դուրս գալ և ոտքի տակ ամուր հող զգալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում