Վրաստանի նախագահը պատրաստ է խորհրդակցությունից հետո ներկայացնել վարչապետի թեկնածուին, որին փաստացի աջակցում է խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեծամասնություն կազմած կուսակցությունը:
Այս մասին հայտարարել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիան:
Ավելի վաղ ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին կոչ է արել Սաակաշվիլուն հրաժարական տալ և արտահերթ նախագահական ընտրություններ նշանակել:









































