Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Կաթողիկոսի պատգամը Ս. Վարդանանց տոնի առիթով

Մարտի 3-ին, Ս. Վարդանանց տոնի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո գործող Էջմիածնի Հայորդյաց տանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Ս. Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն: Միջոցառումը կազմակերպվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի Պետական Համալսարանի համատեղ ջանքերով:

Հանդիսությանը ներկա էին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և պրոֆեսորադասախոսական անձնակազմը, Մայր Աթոռի միաբաններ, ԵՊՀ ուսանողներ և ճեմարանականներ:
Տերունական աղոթքին և ՀՀ օրհներգին հաջորդեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բացման խոսքը: «…Սերն ու հավատն է, որ ազնվացնում է մեզ: …Միայն քաջասիրտ, հայրենասեր, հավատքին նվիրված մարդն է, որ բարոյապես, ֆիզիկապես և հոգեպես արժանի է հավերժ ապրելու», – նշեց ԵՊՀ ռեկտորը` ամենքին շնորհավորելով Սրբոց Վարդանանց տոնի առիթով և երիտասարդներին մաղթելով իրենց սրտերում արթուն պահել Վարդանանց անմար հավատքն ու սխրանքը, վճռական լինել հայրենիքի ազատության ու հավատքի ամրապնդման մեջ:

Այնուհետև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը տոնի առիթով իր պատգամն ու օրհնությունը հղեց երիտասարդներին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ
Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի
պատգամը Ս. Վարդանանց տոնի առիթով

«Որ ճշմարտութեամբ միացեալ է ընդ սիրոյն Քրիստոսի« հոգւոյն աչաւք
տեսանէ զաներեւոյթ յստակ լոյսն ճառագայթից իմանալի արեգական»
(Եղիշե)

«Որ կորուսցէ զանձն իւր վասն աւետարանին«
ապրեցուսցէ՜ զնա» (Մարկ. 8.35):

Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք ամենքիդ, որ համախմբվել եք հանդիսավոր միջոցառմամբ նշելու Սրբոց Վարդանանց տոնը: Գոհունակություն է Մեզ համար, որ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի սաներ և առաջին անգամ Երևանի պետական համալսարանի սաներ դասախոսների առաջնորդությամբ, իրենց միասնական մասնակցությամբ պիտի շուք հաղորդեն այս հանդիսությունը: Այս առիթով Մեր գնահատանքի խոսքն ենք ուղղում Երևանի պետական համալսարանի հարգարժան ռեկտորին և ռեկտորատի բարեջան անդամներին, Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսչին և տեսչությանը, սիրելի դասախոսներին ու սաներին` բոլորիդ շնորհավորելով Վարդանանց ազգային մեծ տոնի և ձեր անվանակոչության առիթով:

Սիրելի զավակներ Մեր, այսօր հոգու խնդությամբ ենք նշում տոնը Սրբոց Վարդանանց, ովքեր խիզախության ու անձնազոհության, Հայրենյաց սիրո ու պայծառ հավատքի մեծագույն օրինակը տվեցին հավատավոր մեր ժողովրդին: Մեր պատմությունը հաճախ է գրվել նահատակների ու մարտիրոսների արյամբ, սակայն նրանց քաջագործությամբ է, որ հարատևել է մեր ազգը, փորձություններ հաղթահարել և շենացրել իր Հայրենիքն ու Եկեղեցին:

Կան հաղթանակներ, որոնք հավերժի խորհրդով են դրոշմված և նման Քրիստոսի խաչակրության` բերում են հարություն ու կյանք, ոգեշնչում, անկոտրում ոգի և զորացնող քաջալերություն ազգին: Վարդանանց այսօրինակ սխրանքն է, որ պայքարների ու մաքառումների մեջ ազգիս հայոց եղավ հառնելու և հայրենաշեն ու ազգաշահ գործեր կերտելու անսպառ ոգեշնչում, դժվարությունների մեջ եղավ հավատքի և հույսի լուսավառ փարոս ու նորանոր մեծ հաղթանակների առաջնորդեց մեր ժողովրդին: Ավետարանի համար կյանքը տալու Քրիստոսի պատվերը, որ իրագործված ենք տեսնում Սուրբ Վարդանանց հերոսության մեջ, պատվեր է յուրաքանչյուր մարդու, նաև ողջ աշխարհին` հոգևորը կարևորելու, բարձր արժեքներով առաջնորդվելու, որո՜վ միայն մարդը կարող է փրկել ու ապրեցնել իր անձը, իր նվիրական Հայրենիքը ու սիրելի ժողովրդին: Մեր ազգի ուժը առաքելահաստատ հավատքի մեջ է, որ լուսավառ է հայորդյաց հոգիներում մեր Սուրբ Եկեղեցու հովանու ներքո: Դարեր շարունակ աննկուն հավատքով և հոգու զորությամբ է հարատևել մեր ժողովուրդը, հոգևորն է եղել այն հիմքն ու վեմը, որի վրա հաստատուն են մնացել մեր ինքնությունը, մշակույթը, ազգային ինքնագիտակցությունը, որոնցով պայքարել ենք ու հերոսացել հանուն Հայրենիքի ու հավատքի, հանուն մեր պետականության հաստատման ու առաջընթացի: Քրիստոսասեր մեր ժողովուրդը հոգու անպարտելիությամբ է հարատևել, քանզի մարմինը կարող է և պարտվել, բայց ոչ ոք չի կարող պարտության մատնել հավատավոր հոգին: Այս համոզումով է, որ եկեղեցական այրերը և նախարարները պատասխան գրեցին հավատափոխություն և ուրացում պարտադրող թշնամուն` ասելով.»Յայսմ հաւատոց զմեզ ոչ ոք կարէ խախտել …աւասիկ կամք զբոլոր մարմինս տուեալ ի ձեռս քո վաղվաղակի արա զինչ եւ կամիս: Ի քէն տանջանք եւ ի մէնջ յանձնառութիւնք»: Այս համոզումով է, որ իր հավատքն ու Եկեղեցին պաշտպանելու ելած ժողովուրդը ձայնում էր. «Նախ զմեր պարանոցս հատէք եւ ապա յեկեղեցին ձեռնարկեցէք»: Պատմության ընթացքներում մեր ժողովրդի հերոսական պայքարներին ականատես թշնամիները հասկանում էին, որ հայ ժողովրդին անհնար է հաղթել ու ընկճել, քանի դեռ զորավոր է հավատքը, քանի դեռ հայոց հոգում փայլում է նվիրումն ու հավատարմությունը հանդեպ Քրիստոս և Նրա Սուրբ Եկեղեցին, ու ջանում էին տկարացնել հայոց հավատքի զորությունը: Ցավով ենք անդրադառնում, որ այսօր չեն դադարել մեր ժողովրդին իր հայրենական սրբություններից, ազգային ինքնագիտակցությունից զրկելու փորձերը, և նույն կերպ շարունակվում են հարվածներ ուղղվել դեպի հայոց հավատքի անառիկ բերդը: Հնօրյա թշնամիների պես շատերն են փորձում նաև մեր օրերում հարձակվել Եկեղեցու վրա, աղճատել հայոց բյուրեղյա հավատքը, որպեսզի թուլանա ու տկարանա մեր ազգը, կորցնի վճռականությունը` ապրելու ու պայքարելու»վասն հաւատոյ և վասն հայրենեաց»: Աղանդավորական կազմակերպություններ և օտար գաղափարախոսություններ փորձում են քարկոծել հայոց գիտությունը, դպրությունն ու մշակույթը, մեր ազգի ու հայրենյաց գոյությունը դարերի հոլովույթում պահպանած ու պաշտապանած Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին: Եվ եթե հնում օտարներն էին չարահնար հարձակումներ գործում մեր հավատքի, մեր Եկեղեցու վրա, ապա այսօր այդ սրբապղծությունը ջանում են իրականացնել նաև ձեռամբ հայորդիների` աղանդավորների թակարդն ընկած մոլորյալների և կամ սրբություն չհանդուրժող անձերի, ինչպես նաև` վայ մտավորականների: Վստահ ենք, որ պատմությունը արդարացիորեն դատապարտելու է այդպիսիններին, ինչպես դատապարտվել են մատնիչներն ու ուրացողները: Վարդանանց պայքարի ելած բարեպաշտ մեր նախնիք բարձրաձայնում են, որ աստվածաշնորհ հավատքը անբաժանելի է Սուրբ Եկեղեցուց.»Մեզ իբրև Հայր ճանաչում ենք Սուրբ Ավետարանը և մայր` Առաքելական Սուրբ Եկեղեցին»: Այո՜, սրբություն է Քրիստոսի առաքյալների կողմից հաստատված Հայոց Սուրբ Եկեղեցին, ազգային մեծագույն սրբություն, և մայրն է հավատավոր մեր ժողովրդի, որ սնում է իր զավակներին երկնապարգև օրհնություններով ու շնորհներով` հաստատելով հավատքը բարեպաշտ հոգիներում:

Սիրելիներ, Վարդանանց հերոսությունը մեզ համար միայն պատմություն կամ հիշողություն չէ, այն կենդանի խորհրդանիշ է բարու պայքարի, որ միշտ պիտի մղենք: Արդի ժամանակներում Հայրենիքում և Սփյուռքում բազմաբնույթ մարտահրավերներ ու խնդիրներ են հառնում մեր ժողովրդի կյանքից ներս: Եվ այսօր մեզ պետք է Վարդանանց ոգին, քաջալերությունը` ազգի միությունն ու միաբանությունը ամրապնդելու, մեր հավատքը զորացնելու, զերծ պահելու Հայրենիքը վտանգներից , հայ ընտանիքը` տկարանալուց, հայոց լեզուն` աղարտվելուց: Ավարայրը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտություն կա պայքարելու մեր Հայրենիքի անսասանության, մեր պետականության զորացման, մեր Սուրբ Եկեղեցու պայծառության, մեր սրբազան արժեքների պահպանության համար: Նախանձախնդիր ու եռանդուն ջանքեր ներդնենք` մեր գործերում, առաքելության ու ծառայության մեջ հաջողություններ ունենալու, քանզի յուրաքանչյուրիս առանձին հաղթանակը բարիք է ազգի համար, և համայն ազգի հաղթանակը փառք է բոլորիս համար:

Թող Տերը Սրբոց Վարդանանց բարեխոսությամբ խաղաղություն պարգևի ողջ աշխարհին, Իր բյուր շնորհները սփռի համայն մարդկության վրա ու պահպանի մեզ ամենքիս Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո սխրանքի ու արիության ոգու մեջ, որպեսզի Սուրբ Վարդանի խոսքով երբեք մեր քաջությանը վատություն չխառնենք, և Մեր զավակների շուրթերից առանձնակի հպարտությամբ շարունակի հնչել.»Թէպէտ եւ եմք ածու փոքր, եւ թուով յոյժ ընդ փոքու սահմանեալ, սակայն բազում գործք արութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիս եւ արժանի գրոյ յիշատակի»:

Շնո՜րհք, ողորմութիւն, խաղաղութիւն յԱստուծոյ ի Հօրէ, եւ ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ Որդւոյն Հօր, ճշմարտութեամբ եւ սիրով եղիցի ընդ ձեզ (Բ Հովհ. 1.3). ամէն»:

Հանդիսության ընթացքում հանդես եկան ԵՊՀ կամերային նվագախումբն ու երգչախումբը, ԵՊՀ պարային համույթը, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանի երգչախումբն ու սաները:
Ընթացքում Սրբոց Վարդանանց տոնի առիթով բանախոսեց Սամվել Մուրադյանը:
Միջոցառումն ավարտվեց Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում