Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին Սիրիային զգուշացրել է զերծ մնալ ապստամբների դեմ քիմիական զենք կիրառելուց: Այս մասին հաղորդում է իսրայելական Zman.com գործակալությունը:
«Այդպիսի զենքը հակամարդկային է,- հայտարարել է Սալեհին:- Դրա կիրառումը մեխանիկորեն կնշանակի, որ Բաշար Ասադի վարչակարգը կորցնում է միջազգային լեգիտիմությունը: Այդ դեպքում Իրանը կհրաժարվի Ասադին աջակցելուց»:
Հիշեցնենք, որ Իրանը, արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով, Ասադի վարչակարգին մեծ քանակությամբ զենք է մատակարարում ապստամբների դեմ պայքարելու համար:









































